Գանթիադ (Գագրայի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանթիադ (այլ կիրառումներ)
Քաղաքատիպ ավան | ||
---|---|---|
Գանթադ | ||
განთიადი | ||
Երկիր | Վրաստան/ Աբխազիայի Հանրապետություն | |
Երկրամաս | Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Գագրայի շրջան | |
Ղեկավար | Ալբերտ Տարկիլ[1] | |
Բնակչություն | 5,170 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր` 55.9% Աբխազներ` 19.6% Ռուսներ` 18.4% Ուկրաինացիներ` 0.9% Վրացիներ և հույներ` 0.7% | |
Կրոնական կազմ | Քրիստոնեություն | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 6729[2] | |
| ||
| ||
Գանթիադ (վրաց.՝ განთიადი, [gɑntʰiɑdi] ( լսել), Цандрыҧшь), քաղաքատիպ ավան Սև ծովի ափին, իրավականորեն՝ Վրաստանի Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գագրայի շրջանում, Ռուսաստանի Դաշնության սահմանից 5 կմ հեռավորության վրա։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանթիադը պատմական ժամանակներում հայտնի է եղել Սաուչի անվանումով (ռուս.՝ Саучи): Այնուհետև, 1944 թվականին Ալեքսեյ Պետրովիչը Երմոլովի պատվին կոչվել է Երմոլով։
1944-1991 թվականներին բնակավայրը հայտնի է եղել Գանթիադ անվանումով (վրաց.՝ განთიადი, ռուս.՝ Гантиади): Բնակավայրի անվանումը ծագել է վրացական լուսաբաց բառից (վրաց.՝ განთიადი): 1992-1993 թվականի պատերազմից հետո, երբ բնակավայրը անցավ Աբխազիայի իշխանությունների վերահսկողության ներքո Գանթիադը վերանվանվեց Ցանդրիպուշ։
Չնայած սրա, մինչ օրս էլ առավել տարածված է համարվում Գանթիադ քաղաքանվանումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հիմնադրման մասին հիշատակումներ չկան։ Նախկինում եղել է Սանիգայի միավորման մայրաքաղաքը[3]։ Այստեղ է գտնվել նաև Խորհրդային Միության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի անձնական նստավայրը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Գանթիադի բնակչությունը կազմում է 5,170 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը (55.9%) կազմում են հայերը։
Հայերից բացի, Գանթիադում բնակվում են նաև մեծ քանակությամբ ռուսներ (18.4%) և աբխազներ (19.6%): Ուկրաինացիները կազմում են բնակչության 0.9%-ը, իսկ վրացիները և պոնտոսի հույները միասին՝ 0.7%[4]:
Տեսարժանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ է գտնվում 6-րդ դարի ճարտարապետական հուշարձաններից Գանթիադի վանքը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գագրայի շրջանի քաղաքներ և գյուղերի վարչություն». Գագրայի շրջանի ադմինիստրացիա. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
- ↑ საქართველოს ფოსტა — 1805.
- ↑ Պաշկով, Օ.Վ, (2010). Գանթիադ քաղաք (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: Invalid|script-title=
: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 2011 թվականի մարդահամարի տվյալներ
- ↑ V. Jaoshvili, R. Rcheulishvili, Վրացական սովետական հանրագիտարան, V. 2, p. 680, Թբիլիսի, 1977.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-09-04 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանթիադ (Գագրայի շրջան)» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 685)։ |